Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 25-ին, ժամը 17.45-ին, 42-ամյա Համբարձում Մ.-ն հանձնել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչների, ինքնաձիգի պահունակ, հեռակառավարման սարք, նռնակի պայթուցիչ եւ տարբեր տրամաչափի 65 փամփուշտ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Նույն օրը, հուլիսի 25-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Անիի բաժնի ծառայողները, ապօրինի զինամթերք պահելու կասկածանքով, այցելել են Մարալիկ քաղաքի բնակիչներից մեկի տուն, որտեղ ոստիկանության ծառայողների պահանջով բնակարանատեր, 45-ամյա Ռաֆիկ Ա.-ն ներկայացրել է տանը պահվող «Ֆ-1» տիպի 2 նռնակ` 1 պայթուցիչով եւ «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 75 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: