Երեւան-Երասխ ավտոճանապարհի 23-րդ կմ-ում, հուլիսի 26-ի գիշերը տեղի է ունեցել ավտոպատահար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ «ԶԻԼ-130» մակնիշի 27 ԼՏ 907 համարանիշի (վարորդ` 29-ամյա Գ. Քոչարյան) բեռնատարի անվադողերի վնասվածքի հետեւանքով թափքից քարեր են թափվել ճանապարհի երթեւեկելի մաս` խոչընդոտելով երթեւեկությանը:
Հրշեջ-փրկարարների ուժերով ճանապարհի երթեւեկելի մասը մաքրվել է քարերից։




























