Վարդենիս-Մեծ Մասրիկ ճանապարհի 3-րդ կմ-ին, հուլիսի 25-ին, ժամը 21:30-ի սահմաններում, «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել Մասրիկ գետը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























