Գյումրիում, հուլիսի 25-ին, ցերեկվա ժամին տանը սկեսրայրը քաշքշել է հարսին, համբուրել եւ փորձել նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ իր հետ: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրազեկ աղբյուրները:
Հարսը դիմել է ոստիկանություն եւ պատմել իր հետ տեղի ունեցածը` հավելելով, որ ինքը դուրս է փախել տնից: Մեր ունեցած տեղեկությունները հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` ոստիկանության Ախուրյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:


























