NEWS.am-ի տեղեկություններով, հուլիսի 24-ին ժամը 01.00-ի սահմաններում «Շանգրիլա» խաղատանը մի աղջիկ շփվելով անծանոթ երիտասարդի հետ վերջինիս մեքենայով, որի համարանիշը չի հիշում, ուղեւորվել է «Սենատոր» խաղատուն: Ճանապարհին երիտասարդը սառը թեյ է գնել, որը խմելուց հետո աղջկա ինքնազգացողությունը վատացել է եւ երիտասարդը նրան տարել է մի բնակարան:
Գիշերը քնած ժամանակ աղջիկը, երբ բացել է աչքերը, տեսել է, որ տղան փորձում է մատից հանել իր մատանին: Հարցրել է, թե ինչ է անում, ինչին ի պատասխան տղան ասել է, թե կվերադարձնի: Իսկ առավոտյան նկատել է նաեւ, որ երիտասարդն իր պայուսակից գողացել է մատանի, ոսկյա թեւնոցներ, 100 ԱՄՆ դոլար, LG բջջային հեռախոս, պատճառելով շուրջ 800 հազարի կարգի վնաս:
NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Հուլիսի 26-ին գիշերը ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում աղջիկ հայտարարություն է տվել: Կատարվում է հետաքննություն:


























