Հուլիսի 27-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Կապան-Մեղրի ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ ընկել ձորը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























