Երեւանի կենտրոնում գտնվող կարաոկե ակումբներից մեկի մոտ հերթական միջադեպն է գրանցվել: NEWS.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` հուլիսի 26-ին ժամը 06.-ի սահմաններում Տերյան փողոցում գտնվող «Աֆրոդիտե» ակումբի մոտ անվտանգության պետ ոմն Սարգիսը թքել է Լուսինեի վրա, ոտքով հարվածել նրա կրծքավանդակին, վնասվածք է պատճառել:
Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:


























