Հրազդանի բնակչուհի 40-ամյա Աստղիկ Հ-ն 2011թ-ից մինչ  հուլիսի 3-ը ընկած ժամանակահատվածը պարտքի դիմաց շահադիտական դրդումներով 28-ամյա Սուսաննա Խ-ին միջնորդել է պարբերաբար տարբեր տղամարդկանց հետ զբաղվել մարմնավաճառությամբ:

Օպերատիվ տվյալներ իրացնելիս ԿՀԴՊԳՎ եւ Կոտայքի մարզային ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ստացված ամբողջ եկամուտը կամ մասնակի Աստղիկ Հ-ն վերցրել  իրեն, ինչն էլ նպաստել վերջինիս պոռնկությամբ զբաղվելուն: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Ինչպես նաեւ տեղեկացրեցին, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով կատարվում է նախաքննություն: