«Հրապարակը» գրում է. «Երեկ ուշ երեկոյան տեղեկացանք, որ Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղում, որտեղ եզդիներ են բնակվում, վիճաբանություն է տեղի ունեցել, որն ուղեկցվել է փոխհրաձգությամբ, արդյունքում եղել են նաեւ վիրավորներ:

Դեպքի վերաբերյալ մանրամասներ փորձեցինք պարզել ոստիկանությունից, սակայն այստեղից մեր թղթակցին հայտնեցին, որ փոխհրաձգություն չի եղել: Ըստ ոստիկանության, մի խումբ գյուղացիներ վիճել են:

Դեպքից որոշ ժամանակ անց վիճող կողմերից մեկը` 50-55 տարեկան մի տղամարդ, հասել է տուն եւ ինֆարկտ ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն չի հաջողվել կյանքը փրկել: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանները դեռ չէին պարզել դեպքի մանրամասները»: