Հուլիսի 27-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի եւ ճանապարհային ոստիկանության Երեւանի հաշվառման-քննական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երեւանի Գաջեգործների փողոցի թիվ 76 շենքի մոտից բերման է ենթարկվել 27-ամյա Իշխան Միրզոյանը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2011թ. ապրիլի 5-ից Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի ՆԳՆ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 158 հոդվածի 2-րդ մասի (գողություն) մեղադրանքով:
Ի. Միրզոյանը ձերբակալված է:


























