Երեւանի գեղարվեստի ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սվետլանա Գեւորգյանն ու դեկաններից մեկը իրավապահների հետ խնդիրներ ունեն: NEWS.am-ի իրազեկ աղբյուրները հայտնեցին, որ նրանց ունեցած խնդիրները կապված են կաշառակերության հետ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին մեր տեղեկատվությունը: Նրանց փոխանցմամբ`ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում կա հարուցված քրեական գործ, ընթանում է նախաքննություն:
Նշենք, որ ավելի վաղ «Առավոտը» գրել էր, որ Երեւանի գեղարվեստի ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սվետլանա Գեւորգյանն ու դեկաններից մեկը այս պահին խնդիրներ ունեն իրավապահների հետ: Ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը թերթի հետ զրույցում հաստատել է լուրը: «Կա նման խնդիր, զբաղվում են, ուղղակի ես ոչ մի բան ասել չեմ կարող»,- նշել է նա ու այլ բան չի ցանկացել մանրամասնել:


























