Հուլիսի 30-ին, ժամը 07.35-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեթաս-Զովասար ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2101» մակնիշի 67 ՍԼ 171 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել։
Պատահարի հետեւանքով վարորդ` 21-ամյա Արմեն Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի հիվանդանոց:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:


























