Վանաձորի քաղաքապետին բարկացրել է Հայքի հրապարակի, մասնավորապես քաղաքապետարանի բակում իրականացվող սալիկապատման աշխատանքների որակն ու դրանց ձգձգվելը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Վանաձորի թղթակիցը, այսօր` հուլիսի 30-ին կայացած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Սամվել Դարբինյանը հանձնարարել է 10 օրյա ժամկետում ավարտին հասցնել սալիկապատման աշխատանքները. «Դրանք խաղ են անում, գործ չեն անում…էլի կգցեն էսա փետրվար, նորից ցրտին կտան, նորից անորակ աշխատանք կկատարեն: Ամառն անցավ, չկարողացան 30-40 մետր սալիկ նորոգեն պրծնեն»,-ասել է քաղաքապետը` փոխքաղաքապետ  Նորիկ Սարդարյանին հանձնարարելով հետամուտ լինել կատարվող աշխատանքներին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Վանաձորի քաղաքապետարանի դիմացը երկար ժամանակ է, ինչ գտնվում է քարուքանդ վիճակում: Վանաձորցիները մեր թղթակցի հետ զրույցում դժգոհել են քաղաքապետ Սամվել Դարբինյանի` քաղաքում կատարվող աշխատանքների մասին տեղական հեռուստաալիքներով բարձրաձայնելուց, նկատելով, որ մինչդեռ քաղաքապետը լավ կլիներ, տեսներ հենց իրենց աշխատավայրի ու Վանաձորի սիրտը համարվող Հայքի հրապարակաի ներկա վիճակը:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի