Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երեւան քաղաքում շարունակվում են երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես. 2012 թվականի օգոստոսի 3-ից գործարկվելու են նաեւ երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են հետեւյալ խաչմերուկներում.
Արցախի պողոտա - Գ.Նժդեհի փողոց,
Գայի պողոտա - Քոչարյան փողոց,
Կոմիտասի պողոտա - Փափազյան փողոց,
Վաղարշյան փողոց - Խաչատրյան փողոց,
Մարգարյան փողոց - Հալաբյան փողոց:
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:




























