NEWS.am-ի տեղեկություններով Կոտայքի մարզի ռեստորանային համալիրներից մեկում խնջույքի ժամանակ ամուսինը ծեծի է ենթարկել կնոջը, ինչի արդյունքում կինը հայտնվել է հիվանդանոցում:

Ավելի ուշ հիվանդանոցում փոքրիկ երեխան է պատմել, որ մայրը նման իրավիճակում է հայտնվել հոր ծեծի արդյունքում: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին տեղեկությունը նշելով, որ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: