«Առավոտը» գրում է, որ Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սեյրան Ղահրիյանը 2000թ-ին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման՝ կնոջ սպանության համար:

12 տարի է, ինչ նա ազատազրկման վայրում է, մինչ այդ նա գտնվել է նաեւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:

Դատապարտյալը տարիներ շարունակ բողոքում է արդարադատական մարմիններին, որպեսզի իրեն թույլ տան հանդիպել միակ զավակի հետ, որն իր հանցագործության կատարման ժամանակ 3 տարեկան էր: Նա ասում է, որ իրեն չեն թույլ տալիս տեսակցել որդու հետ, քանի որ ունի տեղեկություններ, թե նրան վաճառել են:

Դատապարտյալը սպառնում է վերջ տալ իր կյանքին, եթե հստակ պաշտոնական պատասխան չտրվի իր հարցադրումներին: Ի դեպ, նա ունի դիմումներ՝ ուղղված ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին: