Թերթը գրում է, որ Կապանի տարածաշրջանի Նոր Աստղաբերդ համայնքը եւ, մասնավորապես, դրա վարչական շրջանում ընդգրկված Աջաբաջ գյուղը լրջորեն տուժել է հուլիսի 29-ի երեկոյան տեղացած ուժեղ կարկուտից, հորդառատ անձրեւներից ու սելավներից:
Նոր Աստղաբերդ համայնքի ղեկավար Սուրիկ Թեւանյանը տեղեկացրել է, որ աննախադեպ հորդառատ տեղումների պատճառով ափերից դուրս է եկել Գեղի գետը` գյուղում առաջացնելով իսկական ջրհեղեղ. ջրով ծածկվել են գյուղի ներհամայնքային ճանապարհները, խցանվել ջրահեռացման խողովակները, պղտորվել է գյուղի խմելու ջուրը:


























