Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին hուլիսի 30-ին  ժամը 22-ի սահմաններում ավտոմեքենան ընկել  է ճամփեզրի ջրատար առուն, այն  դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին  NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ա. Կարապետյանին պատկանող «Ֆոլքսվագեն» մակնիշի 13 ՕԼ 103 պ/հ ավտոմեքենան, դեռեւս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւկելի հատվածից եւ մասամբ հայտնվել Մարամարիկ գետում։

Տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարների օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի հատված: