Երեւանում հուլիսի 31-ին, ժամը 11-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 29 շենքի 5-րդ հարկի բաց պատշգամբում մի տղամարդ հարվածներ է հասցրել մի կնոջ գլխին, իսկ վերջինս էլ ճաղավանդակներից բռնված լաց է եղել` ցանկանալով ցած նետվել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրազեկ աղբյուրները:

Պարզվել է, որ  ժամը 10.30-ին ոմն Խաչիկ Հ.-ն պահանջել է նույն շենքում ժամանակավորապես բնակվող Ուկրաինայի քաղաքացուհի, 30-ամյա Գաննա Բրիլցիից իր հետ սեռական հարաբերություններ ունենալ, փորձել է նրա կամքին հակառակ հանել անդրավարտիքը: Տղամարդը, հանդիպելով դիմադրության, նախ փակել է տան մուտքի դուռը` Գ. Բրիլցիին շուրջ 30 րոպե զրկել ազատությունից, ապա ծեծի ենթարկել` պահանջելով կենակցել իր հետ:

Ուկրաինուհին  նրան կանխելու եւ վախեցնելու նպատակով բարձրացել է բնակարանի հյուրասենյակի պատուհանի պատշգամբին եւ հայտնել, թե իբր ինքնասպան է լինելու:

Ոստիկանությունից հաստատեցին մեր ունեցած տեղեկությունները: Նրանց փոխանցմամբ` նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: