Սեւանում այս տարի արձանագրվել են մահվան 5 դեպք: Մահվան երեք դեպքը գրանցվել է փետրվարին, իսկ այս լողասեզոնի ընթացքում մահվան երկու դեպք է եղել: Փրկարարների կողմից փրկվել է 14  մարդ: Այս մասին այսօր` օգոստոսի 1-ին հրավիրված ասուլիսին ասաց  ԱԻՆ ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանը` խոսելով Սեւանում կուրորտային սեզոնի ընթացքի եւ ԱԻՆ ջրափրկարարական ջոկատի աշխատանքների մասին:

Հարկ է նկատել, որ 14 անձը միայն փրկարարների կողմից գրանցվածներն են, քանի որ շատերը չեն ցանկանում գրանցվել: Սամվել Մկրտչյանը հիշեց, որ փրկարարների ջանքերի շնորհիվ 30-ամյա մի աղջիկ կյանքի է վերադարձել: Ինչպես նաեւ նշեց, որ նախորդ տարիների համեմատ ջրահեղձման դեպքերը նվազել են, ինչը թե փրկարարների աշխատանքի արդյունք է, թե բացատրական աշխատանքերի, թե իրազեկվածության: