Օգոստոսի 3-ին, ժամը 04.20-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի օպերատիվ խումբը Սոֆիա-Մոսկվա-Երեւան   չվերթով ՀՀ է տեղափոխել 48-ամյա Աշոտ  Օհանյանին, որը 2000 թ. մարտի 2-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 2-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը  Մոսկվա-Երեւան  չվերթով ՀՀ է տեղափոխել 48-ամյա Արմեն  Հարությունյանին, որը 2010 թ. մայիսի 27-ից ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Երկուսի խափանման միջոցն էլ ընտրվել է կալանքը: