Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի գյուղապետ, 47-ամյա Սարգիս Ալեքսանյանին առավոտյան, երբ վերջինսգնացել է դաշտ խմելու եւ ոռոգման ջրերը ստուգելու ,մեքենայից իջնելիս գյուրզա օձը խայթել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հիվանդանոցից պատմեց Նոր Ամանուս գյուղի գյուղապետ Սարգիս Ալեքսանյանը:
«Ես չէի նկատել: Մեքենայից իջնելիս ոտքս կանաչոտ տեղ դրեցի եւ ծակոց զգացի: Կարծեցի, թե փուշ է, բայց երբ շրջվեցի տեսա, որ փախավ, նոր հասկացա, որ օձն է խայթել»,- պատմեց գյուղապետը:Վերջինս նշեց, որ մինչեւ հիվանդանոց հասնելը ոչ մի առաջնային բուժօգնության չեն դիմել: Արագ գնացել են հիվանդանոց:
«Շատ շնորհակալ եմ բժիշկներին արագ, շատ սրտացավորեն առաջին բժշկական բուժօգնություն ցուցաբերեցին: Ինչի արդյունքում արդեն լավ եմ եւ մի քանի օրից դուրս կգրվեմ»,- ավելացրեց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 6-ին, ժամը 07.34-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ. օգոստոսի 4-ին, ժամը ժ.18:25-ին օձի խայթոցից Աշտարակ քաղաքի հիվանդանոց է հոսպիտալացվել Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի բնակիչ, 47-ամյա Սարգիս Ալեքսանյանը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնել էին, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




























