Օգոստոսի 6-ին, ժամը 10.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել 66-ամյա մի կնոջ եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 6-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է շրջվել Վանաձոր-Ստեփանավան ճանապարի 1-ին կմ-ին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երկու դեպքով էլ կատարվում է քննություն:




























