NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երեկ գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել Րաֆֆու փողոցում գտնվող «Մեր տուն» ռեստորանային համալիրի մոտ: Մեր տեղեկություններով, մոտ տաս հոգով հարձակվել են Արմեն անունով մի երիտասարդի վրա, նրան ծեծի ենթարկել, ապա բռնությամբ նստեցրել «BMW» մակնիշի մեքենան ու տարել անհայտ ուղղությամբ:

Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում՝ հաստատելով տեղի ունեցածը՝ հայտնել են, որ դեռ չեն հայտնաբերվել կռվի մասնակիցները: Հանգամանքները պարզվում են: