Օգոստոսի 7-ին, 11.49-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.10-ին, մարվել` 12.23-ին:
Այրվել են Մ. Սարոյանին պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի 63 ՏՍ 423 համարանիշով ավտոմեքենայի ուղեւորախցիկը, շարժիչը, անվադողերը եւ թափքը` մասամբ:




























