Արտակարգ իրավիճակների նախարարություն ճգնաժամային կառավարման կենտրոն այսօր` օգոստոսի 7-ին ժամը 12:00-12:30-ի սահմաններում մի քաղաքացի զանգահարել է եւ հայտնել, որ իրեն առեւանգել ու պատանդ են պահում:Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ին լրատվական ծառայությունից:
ԱԻՆ-ից ահազանգի մասին տեղեկացրել են նաեւ ոստիկանությանը: Սակայն ավելի ուշ ԱԻՆ է զանգահարել մի տղամարդ եւ հայտնել, որ զանգահարողը եղել է իր թոռը, ով այդ քայլը արել է ֆիլմի ազդեցության տակ: Վերջինս նաեւ ներողություն է խնդրել թոռան նման պահվածքի համար:




























