Օգոստոսի 7-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոցներ պահելու եւ իրացնելու կասկածանքով, Երեւանի Փավստոս Բուզանդի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 45-ամյա Աշոտ Մկրտչյանին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա օգոստոսի 6-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով` առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը:




























