Օգոստոսի 4-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Անիի բաժին է դիմել Լանջիկ գյուղի մի բնակիչ եւ  հայտնել, որ գյուղին հարակից  դաշտից հնձելով գողացել են իրեն պատկանող խոտը` պատճառելով 70 հազար դրամի նյութական վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 57-ամյա Աշոտ Ն.-ն:

Գողոնն առգրավված է, կատարվում է քննություն: