Օգոստոսի 8-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ քթի կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 20-ամյա Հովհաննես Զ.-ն՝ հայտարարելով, որ Մաշտոցի պողոտայի թիվ 41 շենքի մոտ 2 անհայտ անձինք իրեն ծեծի են ենթարկել, գողացել բջջային հեռախոսը, ոսկյա շղթան եւ դիմել փախուստի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել 20-ամյա Կարեն Գ.-ն եւ 19-ամյա Անդրանիկ Ս.-ն:

Փաստի առթիվ հարուցվել է   քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: