Հայաստանի կառավարությունը հաստատել է ՀՀ համապատասխանության գնահատման նշանակված մարմինների կողմից արտադրանքի համապատասխանության գնահատման, մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման կարգերը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաստատվել է նաեւ ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի վերանայման պլանավորման ծրագիրը, որի նպատակը ոլորտի բարեփոխումն է, դրա համապատասխանեցումն ազգային տնտեսության նոր իրողություններին, ինչպես նաեւ ոլորտի կանոնակարգման աստիճանական մոտարկումը Եվրամիության դիրեկտիվներին եւ միջազգային պահանջներին։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության հայեցակարգին եւ դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկին։



























