NEWS.am-ի տեղեկություններով` օգոստոսի 8-ին Գյումրի 63-ամյա մի բնակիչ հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Գյումրի բաժին, որ տանը վիճաբանության ժամանակ որդին ծեծի է ենթարկել իրեն եւ պատճառել վնասվածքներ:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին տեղեկությունը: Ինչպես նաեւ փոխանցեցին, որ հորը տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ձեռնարկում են միջոցառումներ որդուն հայտնաբերելու ուղղությամբ:




























