Օրերս Ոստիկանության Տաշիրի բաժին է բերման ենթարկվել Արման անունով մի անչափահաս տղա, ով զբաղված է սոցիալական կայքերի անձնական էջերի գաղտնաբառերը կոտրելով ու էջերին տիրանալով:  NEWS.am-ին հայտնիէ  դարձել, որ նա «Օդնոկլասնիկի» սոցցանցում մի 21 ամյա աղջկա անձնական էջի գաղտնաբառն է կոտրել, փոխել ու տիրացել տվյալ օգտատիրոջ կայքէջին:

Հաշիվը վերադարձնելու դիմաց նա աղջկանից պահանջել է հեռախոսի լիցքավորման քարտեր, սակայն այդքանով չբավարարվելով՝ աղջկա էջից նամակներ է գրել ընկերներին՝ խնդրելով գումարներ: Եւ չնայած եկամուտներին, նա այդպես էլ չի վերադարձրել օգտատիրոջ էջը: Վերջինս ստիպված դիմել է իրավապահներին եւ անչափահաս «բիզնեսմենը» բերման է ենթարկվել: