Օգոստոսի 10-ին, ժամը 13:41-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ավան վարչական շրջանի 7-րդ փողոցի թիվ 45 տան բնակիչը ծանր հիվանդ է. նրան մյուս սենյակ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը պարամեդիկներով: Օպերատիվ խումբը Հ.Վարդանյանին տեղափոխել է ննջասենյակ: