2012թ. հուլիսի 1-ի դրությամբ Լոռիի մարզում գործազուրկ է 9339 մարդ, որը 9.8 տոկոսով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ:Այս մասին հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը: Լոռիի մարզպետարանի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, նույն չափով է նվազել նաեւ մարզում աշխատանք փնտրողների թվաքանակը: Գործազրկության մակարդակը Լոռիի մարզում 2012թ. երկրորդ եռամսյակում՝ 8,7 %:

Նշված ժամանակահատվածի դրությամբ  մարզում զբաղվածների թիվը կազմում է 97 հազար 246 մարդ, որից՝ պետական հատված՝ 20 հազար 946, ոչ պետական հատված՝ 76 հազար059, հասարակական հատված՝ 241:  Աստիճանաբար նվազում են գործազուրկների թիվը, սահմանված ժամկետներում վճարվում են  գործազրկության նպաստները:

Մարզի բնակչության որոշ մասը սակայն ամեն տարի մեկնում է արտագնա աշխատանքի, որն էլ իր հերթին խոչնդոտում է գյուղատնտեսությանը, քանի որ որոշ գյուղերի տղամարդկանց մեծ մասը սեզոնին գտնվում է արտերկրում, գյուղում մնացածներն էլ վարելահողերը կամ չեն մակում, կամ  էլ լավագույն դեպքում դարձնում են խոտհարքներ:

Լուսանկարը` Էդվարդ Արզումանյանի