Օգոստոսի 13-ին, ժամը 12.45֊ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գայի պողոտայում` Հայկ Նահապետի արձանի մոտակայքում, տեղի ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, առկա է գազի վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, բախվել են «Գոլֆ» մակնիշի 17 ՕՏ 674 պետհամարանիշով (վարորդ Արմեն Սարիբեկյան), «ԳԱԶ-24» մակնիշի 21 ՕՕ 514 պետհամարանիշով (վարորդ Վլադ Սարգսյան) եւ «ՎԱԶ-2106» 36 ԼՕ 239 պետհամարանիշով (վարորդ Սոկրատ Մխիթարյան) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով առաջացել է վառելիքի արտահոսք:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհատվածի լվացման աշխատանքներ: Զոհեր եւ տուժածներ չկան:




























