Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Արեգ Գեւորգյանը, Վահագն Գեւորգյանն ու Սահակ Մուրադյանը, որոնց դեմ հարուցված քրգործը օրերս կարճվել էր, հայտարարություն են տարածել:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Նախորդ տարվա օգոստոսի 9-ի հայտնի իրադարձություններից մոտ մեկ տարի անց, մեր ընկերներ Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Սարգիս Գեւորգյանը եւ Արտակ Կարապետյանը Սերժ Սարգսյանի ռեժիմը սպասարկող դատարանի կողմից դատապարտվել են 2-6 տարի ազատազրկման, իսկ մեր՝ Վահագն Գեւորգյանի, Արեգ Գեւորգյանի եւ Սահակ Մուրադյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է, իբր ապացույցների բացակայության պատճառով: Կարճման այս որոշումը բավարար է ապացուցելու համար, որ կայացված դատավճիռը ձեւակերպվել է Բաղրամյան 26-ում եւ հանդիսանում է սովորական քաղաքական հետապնդում, որը առնչություն չունի արդարադատության, օրինականության եւ ընդհանրապես տրամաբանության հետ:
Ի սկզբանե մերձերբակալման եւ մեր ընկերների կալանավորման ու ազատազրկման հիմքերը եղել են երկուսը` ոստիկանության տեսանկարահանման խիստ մոնտաժված տարբերակը, որոմ բոլորս էլ ներկայացվումենք իբրեւ հանցագործներ եւկարմիր բերետավորների ցուցմունքները, որոնք 7-իս վերաբերյալ բովանդակային տեսանկյունից նույնն են եւ որեւէ կերպ մեզ երեքիս չեն առանձնացնում, մասամբ մեզ մեխսագրված արարքները նաեւ ավելի ծավալուն են:
Ստորեւ ներկայացվում ենքբազմաթիվ օրինակներից մի քանիսը.
Ոստիկանության կապիտան Սամսոն Հենրիկի Ղարիբյանը դատական նիստերի դահլիճում հայտարարում է. «Իմ աչքի տեսածով Արեգն էր հայհոյում…», «Գեւորգյան Վոլոդյային հարվածել է Արեգ Գեւորգյանը»:
Քրեական հետախուզության օպեր-լազոր Արտակ Հայրապետյանը իր ցուցմունքում նշում է. «Բերման ենթարկված 7 երիտասարդները իրենց պահում էին շատ ագրեսիվ` վիրավորական խոսքեր էին ասում, հայհոյանքներ էին տալիս, քաշքշում, հրում, հարվածում էին սեղաններին, աթոռներին»:
ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկան Տիգրան Ավետիսյանը դատական նիստերի դահլիճում նշում է. «Տիգրան Առաքելյանին պարեկային մեքենան նստեցնելուց մի խումբ երիտասարդներ Վահագն Գեւորգյանի գլխավորությամբ փորձում էին խոչնդոտել մեզ, փորձում էին ազատել Տիգրան Առաքելյանին մեր ձեռքերից…»:
Միեւնույն ապացույցների հիման վրա 4 հոգի դատապարտվել է ազատազրկման իսկ մենք 3-ս արդարացվել ենք: ՀՔԾ վարույթում գտնվող քրեական գործի կարճումը վկայությունն է այն բանի, որ պատկան մարմինները ուզում են ստեղծել օբյեկտիվության տպավորություն եւ մեղմել ապօրինի դատավճռից առաջաված հասարակական ճնշումը: Սակայն այս քայլով իշխանությունները մեզ տվեցին եւս մեկ հիմնավոր ապացույց այն բանի, որ վերոնշյալ քրեական գործը հարուցման իսկ պահից եղել է շիծու եւ կրել է քաղաքական բնույթ:
Կրկին անգամ հաստատում ենք մեր վճռականությունը՝ անկախ բանտերում հայտնվելու հեռանկարից,պայքարել մեր ընկերներին ազատ աձակելու եւ քաղաքական հետապնդումներ իրականացնող ռեժիմը տապալելու համար:




























