Նոր Հաճնի կամրջից երեկ` օգոստոսի 13-ին Կոտայքի մարզի 40-ամյա բնակչուհի Ս.Ջ-ն ինքնասպանության նպատակով  իրեն ցանկացել է ցած նետել:

Սակայն անցորդները ահազանգել են ոստիկանություն եւ հաջողվել է կանխել կնոջ ինքնասպանության փորձը: Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնից: Փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում: