Թալինի շրջանի Սորիկ գյուղում 9-ամյա Անդրեյ Մ.-ն  ոստիկանություն հայտարաություն է տվել, որ օգոստոսի 11-ին 16-ամյա Թոռոմ Շ.-ն գյուղի դաշտում` անասուններին պահելու ժամանակ իր նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել: Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին ոստիկանության Թալինի բաժնից:

Թալինի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստած նյութերը ուղարկվել են Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժին:  Փաստի առթիվ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: