Օգոստոսի 16-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության  եւ Չարբախի բաժանմունքի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, իրենց բնակավայրերից բերման են ենթարկել 21-ամյա Ժորա Հ.-ին, 19-ամյա Կարեն Գ.-ին, 22-ամյա Մուշեղ Ա.-ին եւ 18-ամյա Արթուր Զ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ հուլիսի 20-ին նրանք խաբեությամբ, իբր պարզաբանումների համար, 21-ամյա Էդգար Հ.-ին տարել են Շիրակի փողոցի վերջնամաս, որտեղ ծեծկռտուքի ժամանակ Կարեն Գ.-ն Էդգար Հ.-ի պարանոցից հափշտակել է ոսկյա շղթան` խաչով:

Կատարվում է նախաքննություն: