Հայաստանի հանրապետության  կրթության եւ գիտության նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ կրթության եւ գիտության նախարարի  N 388-Ն հրամանով հաստատված «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման եւ ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը», սահմանել է 2011-2012 ուստարվա 9-րդ եւ 12-րդ դասարանների ավարտական եւ պետական ավարտական վերաքննությունների ժամանակացույցը:

Հանրակրթական ուսումնական հաստատությունները քննական թեստերը կարող են ստանալ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից:

Վերաքննությունների ժամանակացույցը՝ ստորեւ.

9-րդ դասարան

1. Հայոց լեզու եւ գրականություն - 21.08.2012թ.

2. Մաթեմատիկա -22.08.2012թ.

3. Բնագիտություն -23.08.2012թ.  (Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Աշխարհագրություն)

4. Օտար լեզու-24.08.2012թ. (Ռուսերեն, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն եւ այլն)

5. Հայոց պատմություն-25.08.2012թ.

12-րդ դասարան

1. Հայոց լեզու եւ հայ գրականություն - 21.08.2012թ.

2. Մաթեմատիկա -22.08.2012թ.

3. Բնագիտություն -23.08.2012թ. (Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Աշխարհագրություն)

4. Օտար լեզու-24.08.2012թ. (Ռուսերեն, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն եւ այլն)

5. Հայոց պատմություն-25.08.2012թ.

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի