Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի 9 հարկանի 53 շենքի բակում այսօր` օգոստոսի 17-ին 11.30-ի սահմաններում անցորդները հայտնաբերել են տղամարդու դիակ եւ այդ մասին ահազանգել ոստիկանություն: Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին  ոստիկանության Մալաթիայի բաժնից:

Տղամարդու գրպանից հայտնաբերված անձնագրից պարզ է դարձել, որ նա Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ 53-ամյա Մհեր Մելիքյանն է: Վերջինս շաբաթներ առաջ է վարձակալել նշված շենքի բնակարանը:

Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննությունից հետո միայն պարզ կդառնա կատարվածը ինքնասպանություն է , սպանություն, թե դժբախտ պատահար: