Օգոստոսի առաջիկա շաբաթվա ընթացքում ՀՀԿ-ն պատրաստվում է հերթական գործադիր մարմնի նիստ հրավիրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
«Բնականաբար կքննարկենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հարցեր: Եվ կլինեն համապատասխան վերլուծություններ տարբեր տարածքների վերաբերյալ»,- հավելեց Գալուստ Սահակյանը:




























