NEWS.am-ի տեղեկություններով Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում դաշտում ծագած վիճաբանության ժամանակ Գագիկ Գ.-ն ծեծի է ենթարկել 73-ամյա կնոջը: Ոստիկանության Մարտունու բաժնից հաստատեցին NEWS.am-ի այս տեղեկությունը` նշելով, որ Գագիկ Գ-ն ստորագրությամբ ազատ է արձակվել:
Զրուցեցինք նաեւ Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանի հետ, ով NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ տեղյակ է այդ վիճաբանությունից եւ մանրամասնեց. «Նրանք բարեկամներ են, 73-ամյա կինը Գագիկ Գ-ի հորեղբոր կինն է: Պարզապես հրել է: Առավոտը կանչել բերել եմ կողմերին իմ մոտ եւ վեճը հարթել եմ: Իսկ պատճառը նա է եղել, որ խոտ հնձելու ժամանակ Գագիկ Գ-ն 73-ամյա կնոջ հողամասի սահմանը անցել է, ինչի արդյունքում էլ այդ վիճաբանությունն է ծագել: Բայց այնն մեկի բաժնից խոտը վերցրինք տվեցինք մյուսին, հարթվեց գնաց»:




























