Օգոստոսի 18-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 36-ամյա Մարիամ Ք.-ին, որը ս/թ օգոստոսի 17-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե օգոստոսի 18-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 48-ամյա Շողիկ Վ.-ին որը ս/թ օգոստոսի 16-ից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու մեղադրանքով:
Օգոստոսի 19-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության ծառայողները Նորագավիթի 7-րդ փողոցի թիվ 66 տան մոտից բերման են ենթարկել 33-ամյա Վարազդատ Գ.-ին, որը 2006 թ. փետրվարի 20-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:




























