Լոռիի մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում գրանցված է 60 թմրամոլ, ինչը բացարձակապես չի արտացոլում իրական պատկերը: Այս մասին այսօր` օգոստոսի 20-ին Վանաձորի լրագրողների հետ զրույցում հայտարարել են մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը և դիսպանսերի գլխավոր նարկոլոգ Հովհաննես Ամիրխանյանը:
«Գրանցված հիվանդների թիվը իրականությունը բացարձակապես չի արտացոլում քանի որ ոչ բոլոր թմրամոլներն են դիմում բուժվելու…թմրամոլները Լոռիի մարզում ավելի շատ են»,- ասաց Գայանե Քալանթարյանը:
Լոռիի մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի նարկոլոգ Հովհաննես Ամիրխանյանն էլ իր հերթին նշեց, որ իր ունեցած տեղեկություններով թմրամոլության տարածվածության ցուցանիշներով Լոռին երրորդ տեղում է` Երևանից և Շիրակի մարզից հետո: «Լոռիի մարզում թմրամոլության տարածվածության պատճառներից մեկը սոցիալական վիճակն է: Տարիքային խումբը սկսվում է տասնութից, բայց ավելի շատ դիմում եմ 30-40 տարեկանում»,- ասաց նա:




























