NEWS.am-ի տեղեկություններով` Աստղաձոր գյուղում երկու համագյուղացիների միջեւ վիճաբանություն է ծագել, ինչը վերածվել է ծեծի եւ գործը հասել է ոստիկանություն: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության Գեղարքունիքի բաժնից: Ոստիկանություն է դիմել Աստղաձոր գյուղից բնակիչ, 84-ամյա Մնաց Հակոբյանը եւ հաղորդում տվել այն մասին, որ ժամը 12.00-ի սահմաններում Աստղաձոր գյուղում գտնվող իր հողամասում իրեն ծեծի է ենթարկել համագյուղացի 40-ամյա Զորհակ Խաչատրյանը: Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Աստղաձորի գյուղապետ Ռոբերտ Խաչատրյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ծեծի պատճառ է հանդիսացել ջրի շուրջ ծագած վիճաբանությունը:


























