Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ընդունելու է «Բազե-2012» ամենամյա համահայկական երիտասարդական հավաքի մասնակից սփյուռքահայ երիտասարդներին:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Բազե - 2012» համահայկական երիտասարդական 10-րդ հոբելյանական հավաք-ծրագրին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ մասնակցում էր երեք ջոկատ՝ Հայաստանի սփյուռքահայ ուսանողների խորհրդի, ՌԴ Կրասնոդարի երկրամասի հայկական երիտասարդական կազմակերպությունների եւ Ջավախքի, որոնք ընդգրկված էին կարմիր, կապույտ եւ նարնջագույն ճակատներում:
Սփյուռքահայ երիտասարդները ակտիվ մասնակցություն ունեցան ծրագրով նախատեսված ինտելեկտուալ խաղերին (բրեյն ռինգ), մարզական (շախմատ, սեղանի թենիս, վոլեյբոլ, բազկամարտ, ֆոտբոլ, պարանի ձգում, սպորտլանդիա, ազգային խաղեր), մշակութային (երգ, պար, նորաձեւություն, նկարչություն) մրցույթներին եւ գրանցեցին բազմաթիվ հաջողություններ:




























