Օգոստոսի 22-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 46-ամյա Արմեն Պ.-ն եւ հայտնել, որ օգոստոսի 20-ին, ժամը 15.00-ի սահմաններում, 52-ամյա Հովհաննես Մ.-ն Գյումրիի թիվ 1 գերեզմանատանը բռունցքով հարվածել է իր դեմքին, պատճառել վնասվածքներ, ապա հափշտակելով իր մոտ եղած ալյումինե եւ պղնձե մալուխներով լի պարկը` դիմել է փախուստի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Արմեն Պ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է նախաքննություն:


























