Օգոստոսի 22-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Գյումրիի Խորենացի փողոցի թիվ 10 շենքի մոտ «ԳԱԶ-53121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:


























