8-ամյա աղջկա  նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով երեկ` օգոստոսի 22-ին Տիգրան Մեծ պողոտայի 19ա շենքի մոտից  ոստիկանները բերման են ենթարկել 28-ամյա Դ.Փ.-ին: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրազեկ աղբյուրները:

Պարզվել է, որ երիտասարդը զբաղվում է մանկական պոռնոգրոֆիայի տարածմամբ: Դ.Փ.-ին ձերբակալելիս նրա հեռախոսում հայտնաբերվել են  մանկական պոռնոկոգրական տեսանյութեր:

Նա "Одноклассники" սոցցանցի միջոցով ծանոթացել էր 8-ամյա մի աղջկա հետ, զրուցել նրա հետ, նշանակել հանդիպում եւ հենց առաջին ժամադրությանն էլ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել:

Փաստի առթիվ հարուցվել է  քրեական գործ` քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի (Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը) եւ 263-րդ  հոդվածի 2-րդ մասի (Համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացնելը կամ համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանելը) հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: